Հայերեն   English   Русский  

Գեղասահորդներ Կարապետյան-Սենեկալ զույգը կարճ ծրագրից հետո 20-րդ տեղում է


  
դիտումներ: 623

Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը Եվրոպայի մեծահասակների առաջնության կարճ ծրագրից հետո 20-րդ տեղում են: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Պարային զույգերի պայքարում Կարապետյան-Սենեկալ զույգը հավաքեց 50,17 միավոր և զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը:

Առաջին տեղում Իտալիան ներկայացնող Աննա Կապելինի-Լուկա Լանոտե զույգն է: Նրանք հավաքեցին 72,31 միավոր:

Գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներակայացնում են գեղասահորդներ Սլավիկ Հայրապետյանը, Անաստասիա Գալուստյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը: Անաստասիա Գալուստյանն ունի աշխարհի առաջնության վարկանիշ, իսկ Սլավիկ Հայրապետյանն աշխարհի առաջնության մասնակցության վարկանիշ ձեռք բերելու համար կպայքարի Եվրոպայի առաջնությունում: Թինա Կարապետյան և Սիմոն Սենեկալ պարային զույգը կարճ ծրագրում վարկանիշ ձեռք բերելու դեպքում նույնպես հնարավորություն կունենա Հայաստանը ներկայացնելու աշխարհի առաջնությունում, որը կկայանա ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: