Դմիտրի Մեդվեդևը հայտարարությամբ է հանդես եկել
դիտումներ: 1058
Ռուսաստանի վարչապետն անհեթեթություն է անվանել հայտարարություններն այն մասին, որ փախստականների ներհոսքը դեպի Ֆինլանդիա և Նորվեգիա պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության քաղաքականությամբ:
«Նմանատիպ միգրացիան իրենից վտանգ է ներկայացնում ոչ միայն Ֆինլանդիայի, այլ նաև Ռուսաստանի Դաշնության համար: Այդիսկ պատճառով խոսակցություններն այն մասին, որ դա մեր քաղաքականության մի մասն է կազմում կամ որ դա կազմակերպված պատմություն է, ուղղակի անհեթեթություն է», - հայտարարել է Մեդվեդևը Ֆինլանդիայի վարչապետ Յուհա Սիպիլյայի հետ ունեցած հանդիպումից հետո: