Հայերեն   English   Русский  

Մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականը կապվում է Սերժ Սարգսյանի փեսա՝ Միքայել Մինասյանի անվան հետ


  
դիտումներ: 1523

Մինչ ԱԺ-ում քննարկվում է, թե ինչպես ընտրել Մարդու իրավունքների պաշտպան, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բարձրացնում է այն հարցը, թե Հայաստանի բոլոր երեք Օմբուդսմենները ինչու՞ վաղաժամ հեռացան պաշտոնից, ի՞նչ է կատարվում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հետ:

Այս հարցերը, ըստ Փաշինյանի, սուր երանգ են ստանում հատկապես մամուլում հրապարակված տեղեկությունների ֆոնին, «թե արդեն նախկին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի նկատմամբ կիրառվել է բռնություն, սպառնալիքներ, խոսվում է անգամ շատ կոնկրետ անուն՝ Վատիկանում ՀՀ դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա, Միքայել Մինասյան»,-ասաց Փաշինյանը:

«Լավ, մեր երկրում պաշտոնյաներին, քաղաքական գործիչներին շանտաժի ենթարկելու, նրանց դեմ կոմպրոմատներ հավաքելու, էտ կոմպրոմատներով նրանց ինչ-որ որոշումների բերելու ինստիտուտ կա՞, թե՞ ոչ»,-զայրացավ Փաշինյանը:

Պատգամավորը Կարեն Անդրեասյանի հասցեին էլ ուղղեց քննադատությունը, քանի որ, Փաշինյանի խոսքով, նա շարունակեց խայտառակ ավանդույթը.

«Ստանձնելով պաշտոնը՝ ասում են ամեն ինչ կանենք, մեզ ոչինչ չի կանգնեցնի, մեռնեք օրենքին, մեռնենք ժողովրդին, բայց մի օր էլ ասում են՝ դե դուք յոլա գնացեք, մենք գնացինք: Կարեն Անդրեասյանը կլրացնում է այդ ցանկը»:

«...Էտ ժողովուրդը հարգանքի արժանի չի՞, որ ասեք՝ ժողովուրդ ջան, իմ դեմ կա էս կոմպրոմատը կամ պախանը ասելա թող-ռադթ քաշի, որտեվ ևս ոչ թե ժողովրդին եմ ծառայում, այլ պախանին եմ ծառայում»,-վրդովված նկատեց Փաշինյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: