Հայերեն   English   Русский  

Ֆիլմեր, որոնք այլ ավարտ պետք է ունենային


  
դիտումներ: 2575

Նախքան մեծ էկրան բարձրանալը բազմաթիվ ֆիլմեր ենթարկվում են մի շարք փոփոխությունների, հատկապես եզրափակիչ հատվածում:

Մեր սիրելի հոլիվուդյան ֆիլմերից շատերը կարող էին բոլորովին այլ ընթացք և ավարտ ունենալ, եթե ինչ-ինչ պատճառներով դրանց սցենարում փոփոխություններ չարվեին:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդպիսի ֆիլմերից 7-ը:

Սիրունիկը (Pretty Woman)

ֆիլմեր

Մեզ քաջ հայտնի «Սիրունիկը» ֆիլմը, որի մեծ էկրան բարձրանալուց անցել է 26 տարի, իրականում չպետք է ունենար երջանիկ ավարտ:Սցենարի նախնական տարբերակի համաձայն ֆիլմի վերջում Ռիչարդ Գիրի հերոսը մեքենայից դուրս է նետում Ջուլիա Ռոբերթսի հերոսուհուն և նրա ուղղությամբ նետում նախապես պայմանավորված գումարը:

Սակայն ինչպես խոստովանել են ֆիլմարտադրողները, Գիրի և Ռոբերթսի միջև առկա «քիմիան» ստիպել է նրանց փոխել իրենց ծրագրերը և ֆիլմին տալ երջանիկ ավարտ:



Ամուսնալուծություն ամերիկյան ձևով (The Break-up)

ֆիլմեր

Ֆիլմում ամուսնալուծված զույգըբաժանումից ամիսներ անց երբեմն հանդիպում է փողոցում, ինչը հույս է ներշնչում ֆիլմի սիրահարներին: Իրականում սակայն ֆիլմ պետք է ավելի իրատեսական ավարտվեր: Նախնական սցենարի համաձայն նախկին ամուսինները բաժանվելուց հետո այլևս միմյանց չեն հանդիպում: Սցենարի փոփոխությունը բացատրվում է այն հանգամանքով, որ ֆիլմի գլխավոր դերասանուհու` Ջենիֆեր Էնիսթոնի ամուսանլուծությունը Բրեդ Պիտից համընկավ ֆիլմի նկարահանման հետ: Պրոդյուսերները չէին ցանկանում վհատեցնել դերասանուհուն, ուստի ֆիլմը ունեցավ լավատեսական և հույս ներշնչող ավարտ:









Տիտանիկ (Titanic)

ֆիլմեր

Դժվար թե գտնվի մեկը, ով չի դիտել «Տիտանիկ» ֆիլմը: Ֆիլմի մեզ հայտնի տարբերակի վերջում արդեն ծեր Ռոուզը (Գլորիա Ստյուարտ) պատմում է իր սիրո պատմությունը և ապա միայնակ ծովն է ներտում «Օվկիանոսի սիրտը» թանկարժեք վզնոցը: Ֆիլմի նախնական տարբերակում Ռոուզը երկարատև զրույց է ծավալում գանձեր որոնող անձնակազմի հետ` նրանց տալով կյանքի դասեր: Եվ ապա բոլորի առաջ նետում է վզնոցը օվկիանոս, ինչը, բնականաբար, առաջացնում է անձնակազմի վրդովմունքը:



Ինտերստելար (Interstellar)

ֆիլմեր

Ֆիլմի օրիգինալ ավարտին գլխավոր հերոս Կուպերին մարմնավորած Մեթյու ՄաքԿոնահին մահանում է: Սակայն մեզ հայտնի տարբերակում Կուպերին փրկում են ապագայի մարդիկ: Ինչպես միշտ կինոարտադրողը չի ցանկացել տխրեցնել ֆիլմի և դերասանի երկրպագուներին:

Ինչպես դառնալ արքայադուստր (The Princess Diaries)

ֆիլմեր

Ֆիլմի ռեժիսյոր Գերի Մարշալը նախնական տարբերակը ցույց է տալիս իր 5-ամյա թոռնուհուն և վերջինս դժգոհ է մնում ֆիլմի ավարտից: Նա ցանկանում է, որ ֆիլմում երևա, թե ինչպիսի դղյակում է ապրելու արքայադուստր Միան: Այսպիսով մարշալը համոզում է Դիսնեյին գնել որևէ եվրոպական դղյակի ցուցադրության իրավունք և դրան թվային տարբերակով ավելացվում է Ջենովիայի թագավորության դրոշը: Այսպիսով Մարշալը կարողանում է բավարարել իր թոռնուհու և մի շարք երկրպագուների հետաքրքրասիրությունը:










Ռոկի (Rocky)


ֆիլմեր

Ֆիլմի նախնական տարբերակում հաջողակ բռնցքամարտիկ Ռոկիին մարմնավորած Սիլվեստր Ստալոնեն ընդունում է Ապոլո Կրիդի դեմ մենամարտելուց հրաժարվելու առաջարկը և ստացած գումարն օգտագործում է իր սիրելիին` Էդրիանին օգնելու համար: Նրա օգնությամբ Ադրիանը վերաբացում է ընտանի կենդանիների իր խանութը: Եվ կրկին ռոմանտիկ ավարտ:

Յոթ (Seven)

ֆիլմեր

Ֆիլմի ավարտը, որտեղ դետեկտիվ Միլը (Բրեդ Փիթ) արկղից հանում է իր կնոջ`Թրեյսիի (Գվինեթ Փելթրոու) գլուխը և սպանում է Ջոն Դոուին (Քեվին Սփեյսի), ի սկզբանե մտածված չի եղել: Ֆիլմի պրոդյուսերները ցանկանում էին, որ արկղի մեջ լինի ոչ թե կնոջ, այլ ընտանեկան շան գլուխը:

Սակայն երբ ֆիլմի ռեժիսյոր Դեվիդ Ֆիտչերը այդ տարբերակը ներկայացնում է դերասան Բրեդ Փիթին, վերջինս իր մասնակցության նախապայման է դնում հենց այդ ավարտը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: