Ստրանջայի մրցաշարին Հայաստանը կներկայանա 9 մարզիկով
դիտումներ: 569
Մրցաշարին լավագույնս նախապատրաստվելու համար հավաքականի 9 մարզիկներն ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ փետրվարի 8-20-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն Երևանի «Օլիմպական ապագա» մարզադպրոցում, իսկ փետրվարի 21-ին կմեկնեն մրցավայր:
Հավելենք, որ Ստրանջայի միջազգային մրցաշարին` նախապես հայտարարված 8-ի փոխարեն Հայաստանը կներկայանա 9 մարզիկով. 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, 64 կգ Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Արման Դարչինյանը, 75 կգ քաշային Արման Հովիկյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու 51 կգ քաշային Անուշիկ Գրիգորյանը: