Հայերեն   English   Русский  

Կարապետյան –Սենեկալ պարային զույգը կմասնակցի «Bavarian open» միջազգային մրցաշարին


  
դիտումներ: 573

Գեղասահորդներ Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը կմասնակցի Գերմանիայում կայանալիք «Bavarian open» միջազգային մրցաշարին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Կարապետյան-Սենեկալ պարային զույգը Եվրոպայի առաջնությունից հետո, որտեղ նրանք զբաղեցրեցին 18-րդ հորիզոնականը, կմասնակցի բավարական միջազգային մրցաշարին:

Պարային զույգերի պայքարում Կարապետյան-Սենեկալ զույգի մրցակիցները կլինեն ևս 17 զույգ:

«Bavarian Open»-ը կմեկնարկի փետրվարի 17-ին և կավարտվի 21-ին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: