Հայերեն   English   Русский  

Հակառակորդը կրակել է Բերքաբերի ուղղությամբ


  
դիտումներ: 8303

Կիրակի գիշերը ժամը 2-ից 3-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը կրակել է Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ու նաև մեր մարտական հենակետերի ուղղությամբ:

Անկախ-ի թղթակցի հետ զրույցում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը նշել է, որ կրակի հետևանքով փլվել է համայնքի տներից մեկի պատը: Իրականացվել է փորձագիտական ուսումնասիրություն, փոխհատուցում անպայման լինելու է: Ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով, բարեբախտաբար տուժածներ չկան: Նա նշել է նաև, որ մարզի սահմանամերձ մյուս բնակավայրերում, ինչպես նաև մարտական հենակետերի ուղղությամբ լարվածություն չի նկատվել: Բերքաբեր համայնքի ղեկավար Արթուր Մադաթյանն էլ մեր թղթակցի հետ զրույցում ընդգծել է, որ հակառակորդի գնադկից աննշան վնասվել է ևս երկու տուն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: