Հայերեն   English   Русский  

Անջելինա Ջոլին երեք նոր դաջվածք է արել


  
դիտումներ: 692

Անջելինա Ջոլիի երեք նոր դաջվածքները նկատել են փետրվարի 7-ին՝ դերասանուհու հեղինակային «Սկզբում նրանք սպանեցին իմ հորը» պատերազմական ֆիլմի նկարահանումների ժամանակ: Անջելինայի մեջքի վերևի հատվածում մինչ այդ արդեն երկու դաջվածք կար, իսկ այժմ դրանց ավելացան ևս երեքը: Երկու սև գույնի դաջվածքները, որոնք հնագույն նշաններ են իրենցից ներկայացնում, հայտնվել են Ջոլիի իրանի մեջտեղի հատվածում, իսկ երրորդ դաջվածքը, որը խորհրդանշում է մարդու լավ ու բարի արարքները, ավելի մոտ է դերասանուհու աջ ուսին:

Նախորդ տարի կարմիր գորգի վրայով անցնելիս Ջոլին կրում էր մեջքի հատվածում լայն բացվածք ունեցող մի զգեստ, ինչը տեսանելի էր դարձնում նրա դաջվածքներից միայն երկուսը՝ վագրը և թևերը:

2010 թվականին Ջոլին խոսել է իր դաջվածքների մասին՝ խոստովանելով, որ շատ է սիրում դրանք: Այդ ժամանակ նա ուներ դեռևս 15 դաջվածք և դրանք բոլորը դերասանուհին արվեստի գործ էր համարում: Ջոլին որևէ վատ բան չի տեսնում մարմնի վրա այնպիսի նշանների ավելացման մեջ, որոնք մեծ կարևորություն ունեն տվյալ անձի համար:

Պարզվում է՝ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի 6 երեխաներից մի քանիսը նույնպես ցանկանում են դաջվածք ունենալ իրենց մարմնի վրա: Երեխաները պարզապես տարված են հանրահայտ մայրիկի դաջվածքներով և մշտապես բազմաթիվ հարցեր են տալիս դրանց նշանակությունների մասին, իսկ Ջոլին սիրով պատասխանում է երեխաների բոլոր հարցերին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: