Հայերեն   English   Русский  

​Դմիտրի Պեսկովը՝ ռուս-թուրքական հարաբերությունների մասին


  
դիտումներ: 771

Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի հարաբերությունները վերջին տասնամյակների ընթացքում վատթարագույն շրջանում են գտնվում, և այդ հարաբերությունները կարգավորել դեռևս հնարավոր չէ:

Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Գրում է Russian.rt.com-ը:

«Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում հարաբերություններն այժմ վատթարագույն ժամանակաշրջան են ապրում: Եվ մենք շատ ցավում ենք այդ կապակցությամբ, սակայն միանաշանակ հավաստում ենք, որ Ռուսաստանը մեղավոր չէ ստեղծված իրավիճակում», - հայտարարել է Պեսկովը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: