Ռուս պրանկերները Ուկրաինայի նախագահի և վարչապետի անունից հեռախոսազրույց են ունեցել Էրդողանի հետ
դիտումներ: 787
Այդ մասին Վլադիմիր Կրասնովը հայտնել է Russia Today հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում: Գրում է Russian.rt.com-ը:
3 րոպե տևողությամբ խաղարկության անոնսը տեղադրվել է YouTube տեսահոսթինգում՝ պրանկեր Վովանի ալիքում:
Ինչպես հայտնել է Վլադիմիր Կրասնովը, խաղարկության ամբողջական տեսանյութը կհրապարակվի ժամը 15:00-ից հետո: Վլադիմիր Կրասնովի (Վովան) խոսքով՝ ինքը ներկայացել է որպես Արսենի Յացենյուկ, իսկ նույն ընթացքում Ալեքսեյ Ստոլյարովը (Լեքսուս)՝ որպես Պյոտր Պորոշենկո: