Մեդվեդևը քննադատել է Մերկելի «հիմար» քաղաքականությունը
Handelsblatt տնտեսական օրաթերթին տված հարցազրույցում Մեդվեդևը ասել է, որ Եվրոպայի դռները բոլորի առաջ բացելը և բոլոր ցանկացողներին սեփական երկիր հրավիրելը «պարզապես հիմարություն է»: Ըստ նրա` Եվրոպայի միգրացիոն քաղաքականությունը բացարձակ ձախողվել է, և դա սարսափելի է: Մեդվեդևը նշել է, որ կարևորում է մարդասիրությունը և ցանկանում է օգնել փախստականներին, սակայն Եվրոպա ժամանած ներգաղթյալների թվում կան հարյուրավոր, գուցե հազարավոր ավազակներ, ովքեր հատուկ առաքելությամբ են եկել Հին աշխարհամաս: Ըստ մեդվեդևի` բավական է մի կոչ հնչի նրանց առաջնորդներից և այդ մարդիկ կգործեն ռոբոտների պես:
Ներգաղթյալների հարցում Մերկելի վարած քաղաքականությունը բազմիցս բուռն բանավեճերի առիթ է դարձել Գերմանիայում: Շատերը գտնում են, որ երկիրն ի վիճակի չէ ինտեգրել անցյալ տարի երկիր ժամանած շուրջ 1.1 միլիոն ներգաղթյալներին:
Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի վերջին Մերկելը հայտարարեց, որ Գերմանիան այլևս չի արտաքսի սիրիացի փախստականներին և համաձայնության եկավ Ավստրիայի հետ` ընդունելու տասնյակ հազարավոր ներգաղթյալների, որոնց Հունգարիան մերժել էր ապաստան տրամադրելու հարցում: