Հայերեն   English   Русский  

Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանը պատանեկան Օլիմպիական խաղերում. Միքայել Միքայելյան


  
դիտումներ: 756

Ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերի բացման ժամանակ Հայաստանի դրոշակակիրը կլինի Միքայել Միքայելյանն, ով Միքայելյան ընտանիքից երրորդ մարզիկն է, ում վստահվում է այդ պատիվը:

Այս օրերին Միքայելը նախապատրաստական վերջին մարզումներն է անցկացնում նորվեգական Լիլեհամեր քաղաքում մոր՝ Ալլա Միքայելյանի ղեկավարությամբ: Ամենօրյա մարզումներից և աշխատանքներից զատ Միքայելը արդեն կապեր է հաստատել իր տարիքակիցների հետ՝ աշխարհի տարբեր երկրներից:

Մինչ կսկսվեր հերթական մարզում Ալլա Միքայելյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում կիսվեց տպավորություններով: «Նախ և առաջ շատ հետաքրքիր ստացվեց, որ տղաներս ևս Հայաստանի դրոշակակիրը կլինեն Օլիմպիական խաղերում: Եթե 20 տարի առաջ ինձ ասեին, որ տղաներս ևս դրոշակակիր կլինեն, ապա չէի հավատա: Իհարկե մեզ համար մեծ պատիվ է, որ հենց Միքայելյաններին են վստահում այդ պատիվը»,- ասաց նա:

Միքայելյան ընտանիքի երրորդ դրոշակակիրը՝ Միքայելը բարձր տրամադրությամբ է նախապատրաստվում Խաղերին: «Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանը պատանեկան Օլիմպիական խաղերում: Հպարտ եմ, որ մայրիկս և եղբորիցս հետո Միքայելյան ընտանիքում ես երրորդ դրոշակակիրն եմ Օլիմպիական խաղերի բացման ժամանակ: Պետք է բարձր պահեմ ընտանիքիս և հայրենիքիս պատիվը՝ պատանեկան երկրորդ Օլիմպիական խաղերում»,- շեշտեց Միքայելը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: