Հայերեն   English   Русский  

Ադրբեջանը շանտաժի է ենթարկում հայկական երկու պետություններին և համանախագահներին. Վաղարշակ Հարությունյան


  
դիտումներ: 600

Հակահայկական բանաձևի ընդունումը լրջագույն խնդիր չէ: Այն հանգամանքը, որ առաջին բանաձևը, որտեղ հիշատակվում էր «Ադրբեջանի տարածքների օկուպացումը» արտահայտությունը, չի ընդունվել, համարվում է Ադրբեջանական դիվանագիտության ձախողումը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Նրա դիտարկմամբ՝ աշխարհը գնում է հակամարտությունների և պատճառն ակնհայտ է. Արևմուտքը փորձում է պահպանելէ իր լիդերությունը և արդեն կորցնում է դա: Տնտեսական և քաղաքական կոնտրոնը շարժվում է դեպի Ասիա: Մրցակցությունը սրվելու է: Այս ամենն իր ազդեցությունն է ունենալու նաև մեր տարածաշրջանի վրա:

Ըստ պարոն Հարությունյանի՝ Ադրբեջանն այսօր հնարավորություն և ներուժ չունի պատերազմ սկսելու համար: Ադրբեջանի ռազմական բյուջեն բաժանված է երեք մասի: Սպառնալիքներ կան և´ Կասպից ծովից, և Իրանից: Նրանք տարածքային վեճեր ունեն և´ Թուրքմենստանի, և´ Իրանի հետ:

«Այդ բյուջեն ավելի շատ քարոզչական նպատակ ունի: Իրականում, նրանք այդքան ֆինանսներ չունեն: Նրանք այդ գումարը խելամիտ կերպով չեն օգտագործում: Անհամեմատելի են նաև Հայաստանի և Ադրբեջանի զինվորների բարոյահոգեկան վիճակները: Այնտեղ կարգապահություն չկա»,- նկատեց նախկին նախարարը:

Նա նշեց, որ Ադրբեջանը պատրաստ չէ բանակցային ճանապարհով լուծել խնդիրը:

« Հայկական կողմն ասել է, որ պատրաստ է զիջել տարածքներ: նրանք ասում են, որ ամբողջ տարածքը իրենցն է և չեն գնալու զիջումների: Սահմանին լարվածություն ստեղծելով՝ նրանք ուզում են վախի մթնոլորտ ձևավորել թե´ Հայաստանում, թե´ Արցախում և դրանով խթանել արտագաղթը: Սա կարծես շանտաժի նման բան է: Մյուս կողմից, նա շանտաժի է ենթարկում Մինսկի խմբի համանախագահներին, որպեսզի վերջիններս մի առաջարկ անեն, ոը բխում է հենց Ադրբեջանի շահերից: Մեր խնդիրն այն չի, որ մեր մի զոհին իրենք 10 զոհ ունենան: Մեր խնդիրն այն է, որ ադրբեջանցիները հասկանան՝ դա ոչ մի արդյունքի չի բերելու»,- նշեց Վաղարշակ Հարությունյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: