Դմիտրի Մեդվեդևը` հակառուսական պատժամիջոցների չեղարկման մասին
դիտումներ: 716
“Մենք ոչինչ չենք խնդրի: Դուք հիասքանչ գիտեք մեր գրականությունը: Բուլգակովի “Վարպետը և Մարգարիտան” գրքում մի լավ արտահայտություն կա, երբ Վոլանդը ասում է, որ պետք չէ երբևէ որևէ բան խնդրել, ինքնուրույն կառաջարկեն և ինքնուրույն ամեն ինչ կտան”, - հայտարարել է Մեդվեդևը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Մեդվեդևը հայտարարել էր, որ հակառուսական պատժամիջոցները քաղաքական արդյունքների չեն հանգեցնի: