Գերմանիայի խորհրդարանում քննարկվելու է հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախագծեր
Դեռևս պարզ չէ՝ Գերմանիայի կառավարությունը աջակցություն ցույց կտա ներկայացված նախագծերին, թե ոչ:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Գերմանիայի Դաշնային խորհրդարանը առաջին համաշխարհային պատերազմի տարիների Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածը որակել էր որպես ցեղասպանություն:
Գերմանիայի խորհրդարանի նախագահ Նորբերտ Լամերտը 2015թ. մարտին արված հայտարարության մեջ ասել է. ՛՛Համաշխարհային հանրության աչքի առջև առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը ցեղասպանություն էր: Սակայն դա 20-րդ դարի վերջին ցեղասպանությունը չէր ՛՛;
Իսկ <Կանաչների> կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը նշել է, որ եեթ հայերը, հույները, ասորինը ապրեին, Թուրքիան կլիներ բազմամշակութային երկիր: Կարելի է ասել ՝ Թուրքիան շատ բան է կորցրել: