Հայերեն   English   Русский  

Վլադիմիր Պուտինը և Բաշար Ասադը հեռախոսազրույց են ունեցել


  
դիտումներ: 597

Ռուսաստանի Դաշնության և Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահներ Վլադիմիր Պուտինը և Բաշար Ասադը հեռախոսազրույց են ունեցել: Այդ մասին համապատասխան հաղորդագրություն տարածվել է Կրեմլի մամլո ծառայության կողմից:

Երկու երկրների առաջնորդներն ընդգծել են ահաբեկիչների դեմ անզիջում պայքարը շարունակելու անհրաժեշտությւոնը: Գրում է Russian.rt.com-ը:

«Քննարկվել են սիրիական հակամարտության տարբեր ոլորտները, ինչպես նաև 2016թ. փետրվարի 27-ից հրադադարի վերաբերյալ ռուս-ամերիկյան հայտարարությունները: Բաշար Ասադը գնահատել է նշված հայտարարության մեջ հիշատակված առաջարկները որպես կարևոր քայլ, որոնք ուղղված են հակամարտության քաղաքական կարգավորմանը: Հաստատվել է նաև, որ սիրիական կառավարությունը կնպաստի հրադադարի հաստատմանը», - նշվել է Կրեմլի կողմից տարածված հաղորդագրության մեջ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: