Հայ բռնցքամարտիկներն ավարտեցին մրցելույթները Սոֆիայում
դիտումներ: 649
Հայաստանի վերջին պատվիրակը` 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն իր առաջին իսկ մենամարտում պարտվեց Բուլղարիան ներկայացնող Կրիստիան Դիմիտրովին: Ավելի վաղ հայ մյուս բռնքամարտիկները 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն իր առաջին մենամարտում պարտվեց բուլղարացի Տինկո Բանաբակովին, իսկ 56 կգ քաշային Արամ Ավագյանը մրցեց Բելառուսի ներկայացուցիչ Դմիտրի Ասանաուի հետ: Մրցավարները հաղթանակը շնորհեցին բելառուսցի մարզիկին: