Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը ահազանգում է, որ հենց այս պահին ծառեր են հատվում
Թամանյան արձանի դիմացի «ՍանտաՖե»
սրճարանի շրջակայքում, որտեղ թափով բետոնապատվում է այգու տարածքը:
«Այս պահին ծառեր են հատվում նաև ագրարային համալսարանի դիմացի այգում: Տեղյա՞կ է արդյոք քաղաքապետարանը: Հասե՛ք ու կանխե՛ք այս վայրագությունը»,-գրում է Բախշյանը: