Հայերեն   English   Русский  

Հույս ունենք հայտնվել լավագույն 20 զույգերի մեջ. Թինա Կարապետյան


  
դիտումներ: 585

Գեղասահքի աշխարհի առաջնությանը պարային զույգերում Հայաստանը կներկայանա Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգով:

Բոսթոնում կայանալիք աշխարհի առաջնությանը մոտ մեկ ամիս դեռ կա: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Կանադայում բնակվող Թինա Կարապետյանը պատմեց նախապատրաստական աշխատանքների և խոսեց ակնկալիքների մասին:

-Նախ շնորհավորում եմ աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու համար: Ինչ տպավորություններ ստացաք Եվրոպայի առաջնությունից:

-Եվրոպայի առաջնությանը մասնակցելը մեծ փորձ էր մեզ համար: Հաջողվեց նույն սենյակում լինել և սահել Եվրոպայի լավագույն գեղասահորդների հետ: Այն իսկապես մեծ մոտիվացիա էր: Չէի էլ կարող մտածել, որ նման բան կպատահի մեզ հետ: Մինչև հիմա դժվարությամբ եմ հավատում, որ մեր երազանքը իրականություն է դառնում: Մասնակցելով Եվրոպայի այս առաջնությանը՝ մեզ հաջողվեց լավ սահեր, հաղթահարել որակավորման փուլը և այդ ամենը այն դեպքում, երբ առաջին մրցաշրջանն է, ինչ աշխատում ենք միասին: Մեզ հաջողվեց նաև 2 հորիզոնականով բարելավել մեր դիրքերը: Մենք հպարտանում ենք այս նվաճմամբ:

-Ինչպե՞ս եք նախապատրաստվում աշխարհի առաջնությանը:

-Հիմա որակավորվել ենք աշխարհի առաջնության համար: Պետք է սահենք հնարավորինս լավ, փորձելով առավելագույնս լավ ներկայանալ: Ուշադրություն պետք է դարձնենք մեր արտահայտությունների, գլխի շարժումներին և ձեռքերի աշխատանքի վրա: Սրանք մանրուքներ են, որ մեծ կարևորություն ունեն: Մինչ աշխարհի առաջնությունը շատ աշխատանք ունենք անելու:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: