Հայերեն   English   Русский  

Սոցիալիստները պատրաստվում են նոր կառավարություն ձևավորել Իսպանիայում


  
դիտումներ: 500

Իսպանիայի կառավարությունում կրկին փորձում են նոր կոալիցիոն կառավարություն ձևավորել: Այս անգամ հերթը սոցիալիստներինն է: Վերջիններիս առաջնորդ Պեդրո Սանչեսը խորհրդարանի քվեարկությանն է ներկայացրել իր ծրագիրը, որը պետք է վստահության քվե ստանա չորեքշաբթի օրը:

Euronews-ի հաղորդմամբ փոքր է հավանականությունը, որ դեկտեմբերյան ընտրությունների անորոշ արդյունքից հետո Սանչեսի փարձերը հաջողությամբ կպսակվեն: Եթե մյուս կուսակցությունները չաջակցեն Սանչեսին, ապա նրա կազմած ծրագիրը վստահության քվե չի ստանա: Նրան հաջողվել է համաձայնության հասնել նոր ազատական կուսակցություններից մեկի հետ, մինչդեռ շատերը քննադատում են կոալիցիոն կառավարություն կազմելու նրա ծրագիրը: Երկրի հիմնական քաղաքական ուժերից մեկը համարվող Ժողովրդական կուսակցությունը, որն ավելի վաղ ձախողել է կառավարություն կազմելու իր փորձը, հայտարարել է, որ դեմ է քվեարկելու Սանչեսի առաջարկած կոալիցիոն կառավարության ծրագրին:

Եթե քաղաքական ուժերին չհաջողվի համաձայնության հասնել, ապա Իսպանիայում նոր ընտրություններ կանցկացվեն` հավանաբար հունիսին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: