ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում «Դեմոկրատական» կուսակցությունից առաջադրված թեկնածու Բեռնի Սանդերսը հայտարարությամբ է հանդես եկել, որի համաձայն՝ Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության գործակալությունը վերահսկողությունից դուրս է եկել:
Իսկ ԱԱԳ-ի գործողությունները թեկնածուն ուղղակի որպես ոչ սահմանադրական է անվանել: Գրում է Russian.rt.com-ը:
«Իմ կարծիքով՝ ԱԱԳ-ն դուրս է գալիս վերահսկողությունից և ընդդեմ սահմանադրության է գործում», - համապատասխան գրառում Սանդերսը կատարել է թվիթերյան իր էջում: