Նիգերիայի 63 քաղաքացիներ ազատվել են «Բոկո Հարամի» գերությունից
Նիգերական բանակը հայտարարել է «Բոկո Հարամ» ահաբեկչական կազմակերպության մոտ գերի գտնվող 63 քաղաքացու ազատման մասին: Հաղորդում է arabic.rt.com-ը:
Նիգերիայի բանակի մամլո քարտուղարը հայնել է, որ անվտանգության գործողության ժամանակ սպանվել են ահաբեկչական կազմակերպության 5 զինյալներ, ոչնչացվել են ծայրահեղականների զենքի ու զինամթերքի պաշարները:
Հիշեցնենք, որ 2009 թ.-ից ի վեր Նիգերիայի հյուսիսում 17 հազար մարդ է սպանվել` կառավարական զորքերի և ահաբեկչական «Բոկո Հարամ» կազմակերպության միջև բախումների արդյունքում:
Հյուսիսային Նիգերիայում արմատական իսլամը տարածել ձգտող կազմակերպությունը 2015թ. մարտին հավատարմության երդում է տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը:
Բոկո Հարամը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից պաշտոնապես ահաբեկչական խմբավորում է ճանաչվել: Վերջինիս գործունեության թիրախն են Նիգերիան, Չադը և Կամերունը: