Արմավիրցի վարորդը Գյումրու հիվանդանոցում մահացել է
դիտումներ: 865
Մ-1 միջպետական ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի մոտ 110-րդ կմ-ում իրար էին բախվել ''Օպել Վեկտրա'' մակնիշի 34 ZM 766 պ/հ մակնիշի (վարորդ՝ Մ. Ա. ծնված 1990 թ.) և ''ՎԱԶ-2107'' մակնիշի 34 FV 214 պ/հ (վարորդ՝ Գ.Գ. 1974 թ.) մեքենաները, ինչի հետևանքով Գևորգ Գրիգորյանը տեղափոխվել էր ''Գյումրի'' բժշկական կենտրոն: Նրա մոտ ախտորոշվել էր ներքին օրգանների տարբեր աստիճանի վնասվածքներ, բազմակի կոտրվածքներ: Հիվանդը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում: ''Գյումրի'' ԲԿ-ից հայտնում են, որ Գևորգ Գրիգորյան ժամեր առաջ մահացել է: