Մայրության օրը ՌԴ վարչապետ Մեդվեդևը կլինի Հայաստանում
դիտումներ: 715
Ռուսաստանի Դաշնության Կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը Հայաստան կայցելի ապրիլի 7-ին, գրում է Rusarminfo-ն: Մեդվեդևը կմասնակցի ԵԱՏՄ երկրների վարչապետների մասնակցությամբ Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին:
«Նիստի ընթացքում մենք կփորձենք քննարկել գազի գնի վերաբերյալ ռուբլիով փոխադարձ հաշվարկներն ու գտնել հարցերի պատասխանները»,- ասել է Հովիկ Աբրահամյանը՝ նշելով, որ այդ հարցը քննարկվում է ԵԱՏՄ շրջանակներում:
Վարչապետի խոսքով, Հայաստան մատակարարվող գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են:
Լուսանկարը՝ «Ռիա Նովոստի»