Հայերեն   English   Русский  

Ծոցի երկրները հեռացնում են լիբանանցի աշխատողներին


  
դիտումներ: 443

Հորդանանի, Սուդանի, Թուրքիայի աշխատանքի նախարարությունները հայտարարել են Ծոցի երկրներում առկա բազմաթիվ թափուր աշխատատեղերի մասին, որոնց քանակը աճել է Հիզբալլահին անդամակցող լիբանանցիներին աշխատանքից ազատելու հետևանքով: Հայտնում է arabic.rt.com-ը:

Ծոցի երկրներում Լիբանանի Ներդրումների խորհրդի գլխավոր քարտուղար Ֆադի Կասուֆը նշել է, որ ամեն Ծոցի երկրներ մուտքի վիզայի հազարավոր դիմումներ էր ստանում, քանի որ հնարավորությունները բաց էին, սակայն այժմ իրավիճակը փոխվել է լիբանանյան Հիզբալլահի շուրջ ստեղծված աղմուկի հետևանքով:

Հիշեցնենք, որ այժմ Սիրիայում կառավարական ուժերի հետ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարող «Հիզբալլահ» կրոնաքաղաքական շարժումը ահաբեկչական է որակվել Ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների, ինչպես նաև Արաբական պետությունների լիգայի կողմից:

Արևմուտքում ևս «Հիզբալլահը» հայտնի է միայն որպես ահաբեկչական կազմակերպություն: Դեռևս 1999 հոկտեմբերին ԱՄՆ Պետդեպարտամենտը «Հիզբալլահը» մտցրել է 28 առավել վտանգավոր ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: Հատկանշական է, որ «Հիզբալլահը» Ռուսաստանի կողմից երբևէ չի համարվել ահաբեկչական կազմակերպություն։ Տարիներ շարունակ իսրայելական հատուկ ծառայությունները բազմաթիվ տվյալներ են բերում Իսրայելի նկատմամբ «Հիզբալլահի» իրականացրած ահաբեկչական գործողությունների մասին: Իսրայելի վարչակազմը ձգտում է իսրայելական հասարակությանը համախմբել արտաքին սպառնալիքի` պաղեստինյան «Համասի» և լիբանանյան «Հիզբալլահի» դեմ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: