Հայերեն   English   Русский  

​Սնունդ և դեղորայք, որոնք չի կարելի խառնել


  
դիտումներ: 6128

Կան մթերքներ, որոնք խանգարում են, որ դեղահաբն իր ցանկալի ազդեցությունն ունենա, ավելին՝ որոշ դեպքերում դրանց միաժամանակյա օգտագործումը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ:

Բանան

Խուսափեք բանանից, եթե արյան ճնշումը կարգավորող դեղամիջոց եք ընդունել

Բանանը հարուստ է կալիումով: Կալիումն, իհարկե, լավ բան է, սակայն նրանց համար, ովքեր ընդունում են «Կապտոպրիլ», «ԱՑԵ» կամ Անգիոտենզին ընկալիչ բլոկերներ, պետք է խուսափեն կալիումով հարուստ սննդից, այդ թվում՝ մեծ թփերով կանաչիներից, նարնջից:

Նշված դեղերին միանալով՝ այդ մթերքները կարող են օրգանիզմում կալիումի մակարդակը չափազանց բարձրացնել»,-ասում է բժիշկ Հիլլիքը՝ նշելով, որ դա անհամաչափ զարկերի ու սրտխփոցների պատճառ կարող է դառնալ:

Լայմ

Խուսափեք լաjմից, եթե հազի դեմ դեղամիջոց եք ընդունել

Զգուշացեք լայմից, եթե հազի դեմ Դեքստրոմետորֆան պարունակող դեղամիջոց եք ընդունում:

«Ցիտրուսային սնունդը կարող է միջամտել այդ գործընթացին՝ ստիպելով, որ դեղը ավելի շատ տարածվի օրգանիզմում»,-ասում է բժիշկը՝ զգուշացնելով, որ դա կարող է բարդությունների, օրինակ՝ հալուցինացիաների կամ քնկոտության հանգեցնել:

Ցիտրուսային մրգերի ազդեցությունը պահպանվում է մոտ 24 ժամ, ուստի խուսափեք դրանից, եթե հազի դեմ դեղ եք խմելու:

ալկոհոլ

Ալկոհոլ

Խուսափեք ալկոհոլից, եթե ցավազրկողներ, ալերգիայի բուժման համար հակագիստամինային, ինչպես նաև շաքարա­խտի դեմ դեղամիջոց եք ընդունել

Հաճախ ենք զգուշանում դեղ խմել, եթե ալկոհոլ ենք ընդունել: Պատճառն այն է, որ խմիչքը ճնշում է գործադրում լյարդի վրա:

Ալկոհոլը, պարացետամոլը և կոդեին պարունակող դեղամիջոցները միաժամանակ նյութափոխանակվում են լյարդում, և լյարդը ստիպված է շատ աշխատել ալկոհոլն ու դեղորայքը միաժամանակ կոտրելու համար: Կարող են առաջանալ բարդություններ, քնկոտություն:

Բացի այդ, գերծանրաբեռնվածությունը կարող է վտանգել լյարդը:

սուրճ

Սուրճ

Խուսափեք սուրճից, եթե ասթմայի դեմ դեղորայք եք ընդունել

Բրոնխային հեղձուկը կանխող դեղերը օգնում են հիվանդներին հանգիստ շնչել, թոքերի մկանները թուլացնել և ազատել շնչուղիները:

Կողմնակի ազդեցություններից են սրտխփոցը, նյարդայնությունը և լարվածությունը: Կաֆեինի հետ խառնվելով՝ այդ ռիսկերը մեծանում են:

Չափից շատ կոֆեինը կարող է նաև թուլացնել այդ դեղերի ազդեցությունը, ուստի սուրճի սիրահարներին խորհուրդ կտանք խորհրդակցել բժշկի հետ:

Թփերով կանաչիներ

Խուսափեք թփերով կանաչիներից, եթե արյան մակարդելիության դեմ դեղամիջոցներ եք ընդունել:

Կանաչին առողջ սննդակարգի անբաժանելի մաս է, սակայն պետք է դրանցից խուսափել, եթե հակակոագուլյանտ նյութեր պարունակող դեղամիջոց եք ընդունում: Դրանցից է օրինակ Վարֆարինը: Բժիշկը նշում է, որ կանաչիները մեծ քանակությամբ վիտամին K են պարունակում, ինչը օգնում է արյան մակարդմանը: Իսկ Վարֆարինը հենց Վիտամին K-ի արտադրությունն է կանխում, ուստի ցանկալի է այն չօգտագործել հաբն ընդունելիս:

կաթ

Կաթ

Խուսափեք կաթից, եթե հակաբիոտիկներ եք ընդունում

Կիպրոֆլոքսացինն ու տետրացիլինը պետք է ընդունել մի բաժակ ջրով ուտելուց մեկ ժամ առաջ կամ երկու ժամ հետո, քանի որ սնունդը միջամտում է այս դեղերի աշխատանքին, հատկապես՝ կաթը: Ուստի հրաժարվեք մեկ բաժակ կաթով հակաբիոտիկ ընդունելու մտքից:





կիտրոն

Կիտրոն

Խուսափեք կիտրոնից, եթե խոլեստերինի մակարդակը իջեցնող դեղեր եք ընդունում

Եթե ստատիններ եք օգտագործում, ապա պետք է հրաժարվել թուրինջից կամ դրա հյութից:

«Թուրինջը նյութ է պարունակում, որը չի թողնում օրգանիզմին կոտրել ստատինները»,-ասում է բժիշկը՝ զգուշացնելով, որ միաժամանակյա ընդունումը կարող է ցավեր առաջացնել:

պխտած սաղմոն (սալյամի)

Խուսափեք ապխտած սաղմոնից հակադեպրեսանտներ ընդունելու դեպքում

Հակադեպրեսանտներ ընդունելու ընթացքում եթե որոշել եք ապխտած սալյամի, ապխտած սաղմոն ճաշակել, ապա անպայման խորհրդակցեք բժշկի հետ: Այս մթերքները մեծ քանակությամբ տիրամին նյութն են պարունակում, որը պայմանավորված է ամինաթթվի հետ:

Խառնվելով հակադեպրեսնտների հետ՝ այդ նյութերը կարող են արյան բարձր ճնշում առաջացնել:

գերմանական շոկոլադ

Շոկոլադ

Խուսափեք շոկոլադից, եթե Ռիտալին եք օգտագործում

Շոկոլադի մեջ առկա կոֆեինը բարձրացնում է տոնուսը: Իսկ երբ հիվանդներն այն օգտագործում են խթանիչ այնպիսի դեղամիջոցների հետ, ինչպիսին է Ռիտալինը, կարող են բարդությունների առաջ կանգնել՝ ստրխփոց, անքնություն, տագնապ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: