Հայերեն   English   Русский  

Խամենեի. Իրանի ապագան բանակցությունները չեն, այլ հրթիռները


  
դիտումներ: 892

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության ապագան ոչ թե բանակցություններն են, այլ հրթիռները: Այս կերպ Խամենեին իր աջակցությունն է հայտնել Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի հրթիռային ծրագրի զարգացմանը: Հաղորդում է arabic.rt.com-ը:

Խամենին մասնավորապես նշել է. «Նրանք, ովքեր պնդում են, թե Իրանի ապագան հրթիռների մեջ չէ հիմարներ են կամ դավաճաններ»:

Խամենեին ընդգծել է, որ եթե Իրանը ձգտում է բանակցությունների առանց պաշտպանական ուժի, ապա վաղ թե ուշ ստիպված կլինի խոնարհվել ցանկացած թույլ պետության սպառնալիքների առաջ:

Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարությունը առաջին հերթին ուղղված է երկրի նախկին նախագահ, բարեփոխական քաղաքական գործիչ Ալի Աքբար Հաշիմի Ռաֆսաջանիի դեմ, որը իր թվիթերյան էջում գրել էր, թե «Վաղվա աշխարհը խոսույթների, այլ ոչ թե հրթիռների աշխարհ է»:

Ավելի ոշ Ռաֆսաջանի ոչ պաշտոնական էջում հայտնվել է ճշտում, որի համաձայն գրառումը ոչ ամբողջական է եղել. «Վաղվա աշխարհը Իսլամական հեղափոխության նման խոսույթների աշխարհ է, ոչ թե՝ միջմայրցամաքային հրթիռների և միջուկային ռումբերի»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: