Հայերեն   English   Русский  

Անսպասելի փաստեր Անջելինա Ջոլիի մասին


  
դիտումներ: 1892

Անջելինա Ջոլին ոչ միայն հիանալի դերասանուհի է այլև իրական մարդասեր և բարերար: Թվում է՝ ամեն ինչ գիտենք այս հանրահայտ դերասանուհու մասին, սակայն պարզվում է՝ կան Ջոլիին նկարագրող այնպիսի փաստեր, որոնց մասին ոչ բոլորն են տեղյակ:

1.Իմաստուն կինը պետք է իմանա՝ ինչպես ճիշտ տնօրինել ընտանեկան բյուջեն: Անջելինա Ջոլին հետևում է 1/3 կոչվող կանոնին՝ իր կարիքները հոգալու համար ծախսում է վաստակած գումարի 1/3-ը, բարեգործությանը տրամադրում է գումարի 1/3-ը և նույնքան էլ մի կողմ է դնում:

2.Անջելինա Ջոլիի ամուսնական մատանին պատրաստված է եղել անհատապես իր համար: Բրեդ Փիթը մեկ տարի շարունակ հետևել է մատանու պատրաստման և ձևավորման գործընթացին, որպեսզի իր ամուսնական առաջարկը յուրահատուկ լինի:

3.Մանկության տարիներին Ջոլին երազում էր դառնալ հոգեհանգստի արարողություններ կազմակերպող ընկերության տնօրեն:

4.Ջոլին հիանալի օդաչու է. նա կարողաում է վարել անհատական ինքաթիռներ:

5.Բացի ֆիլմերում նկարահանվելուց Անջելինան հանդես է եկել մի քանի երգիչների՝ Միթ Լոուֆի, Լենի Կրավիթսի և այլոց տեսահոլովակերում:

6.Շատ աստղեր այսօր նախըտրում են ունենալ անձնական ներկայացուցիչ, սակայն Անջելա Ջոլին հրաժարվել է այդ ծառայությունից:

7.Երբ Անջելինա Ջոլին տասնչորս տարեկան էր, նա լուրջ հարաբերությունների մեջ էր գտնվում մի տղայի հետ: Ջոլին խոստովանում է՝ որոշել էր փախչել նրա հետ՝ ապրելով կամ փողոցներում կամ իր մոր տանը: Ջոլիի վրա շատ մեծ ազդեցություն է ունեցել իրենց բաժանումը, որից հետո նա իրեն ամբողջովն նվիրել է դերասանական արվեստի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: