Հայերեն   English   Русский  

Այս ռեփեր տատիկը մի քանի օրում աստղ է դարձել Ինստագրամում


  
դիտումներ: 1008

Աշխարհի բոլոր տատիկները լավն են, սակայն նրանք կրկնակի հմայք են ստանում, երբ ռեփ են կարդում իրենց սիրելի թոռնիկների հետ: Վերջերս Էմիլի Էստեֆան անունով մի աղջիկ իր ինստագրամյան էջում տեղադրեց տեսանյութ, որում ինքն ու իր տատիկը՝ Գլորիա Ռեփբուելա Ֆաջարդոն, ռեփ էին կարդում:

Մի քանի ժամ անց Ինստագրամի բոլոր օգտատերերը պարզապես պաշտում էին Գլորիա տատիկին: Տատիկի կեղծանունը՝ Ռեփբուելան, բաղկացած է երկու բառից և իսպաներենից թարգմանաբար նշանակում է ռեփեր տատիկ: Որոշ ժամանակ առաջ Գլորիա տատիկը առողջական խնդիրներ ուներ, ուստի տեղափոխվեց հիվանդանոց: Հենց հիվանդասենյակից նա կրկին ռեփ կարդաց իր երկրպագուների համար՝ շնորհակալություն հայտնելով բոլորին իրեն ուղղված բոլոր լավ խոսքերի և բարեմաղթանքների համար: Մի քանի օր առաջ այս հանրահայտ տատիկը դարձավ 87 տարեկան: Նրա թոռնիկ Էմիլին հուզիչ կերպով շնորհավորեց տատիկին՝ խոստովանելով, որ չի ճանաչում Գլորիայի նման եռանդուն և կյանքով լի մարդու: Թոռնիկի խոսքով նա օրինակ է ծառայում բոլոր մարդկանց համար՝ ցույց տաով, թե ինչպես կարելի է կյանքի ամեն վայրկյանը զվարճանքի վերածել: Գլորիա տատիկը մշտապես լցված է սիրով և չգիտի՝ ինչ բան է ատելությունը: Նա լավատեսորեն է տրամադրված կյանքի հանդեպ և երբեք զենքերը վայր չի դնում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: