Հայերեն   English   Русский  

Վլադիմիր Պուտինը դեռևս հեռախոսազրույց չի ունեցել Սարգսյանի և Ալիևի հետ. Պեսկով


  
դիտումներ: 1106

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս հեռախոսազրույցներ չի ունեցել Ադրբեջանի նախագահի պաշտպանության հարցերով օգնական, գեներալ-մայոր Վահիդ Ալիևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Այդ մասին համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Գրում է Russian.rt.com-ը:

«Դեռևս հեռախոսազրույցներ տեղի չեն ունեցել: Դուք տեղյակ եք, որ նախարարների մակարդակով ինտենսիվ երկխոսություն է ընթանում, իսկ եթե նման մակարդակով շփումներ լինեն, մենք համապատասխանաբար կտեղեկացնենք այդ մասին», - հայտարարել է Պեսկովը՝ լրագրողի համապատասխան հարցին պատասխանելով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: