Զենքի նոր մատակարարների ի հայտ գալու դեպքում Ղարաբաղում իրավիճակը կբարդանա. Մեդվեդև
Ռուսական կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանը երկու երկրների համար գործընկեր է հանդիսանում, իսկ Հայաստանի համար նաև ՀԱՊԿ-ի դաշնակից է: Նրա խոսքով` երկրների միջև հարաբերությունները հիմնվում են պայմանագրերի վրա, որոնց թվում նաև ռազմատեխնիկական ոլորտում:
«Հարաբերությունները հիմնված են պայմանագրերի վրա, որոնց թվում համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում: Այդիսկ պատճառով եթե անգամ մեկ վայրկյան պատկերացնենք, որ Ռուսաստանը հրաժարվել է այդ դերից, մենք հիասքանչ գիտակցում ենք, որ այդ տեղը դատարկ չի լինի: Զենք կգնեն այլ երկրներից, իսկ մահացության մակարդակը դրանից չի նվազի: Սակայն միևնույն ժամանակ դա կարող է խախտել հավասարակշռությունը, որն առկա է այն կապակցությամբ, որ մենք գիտակցում ենք, թե ինչպիսք են մեր գործընկերների պահանջները, և բոլորը պատկերացնում են, թե ինչպիսին է ուժերի դասավորությունը տարածաշրջանում», - հայտարարել է Մեդվեդևը "Вести в субботу" հաղորդաշարի շրջանակներում` պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՌԴ-ն կշարունակի զենք մատակարարել Հայաստանին և Ադրբեջանին: