«Ոչ մի տեղ առանց Սյունիքի ու Արցախի». Գարեգին Նժդեհի խոսքերից
«Ոչ մի տեղ առանց Սյունիքի ու Արցախի: Առանց աշխարհագրական Հայաստանի այդ հզոր ողնաշարի մեր ամբողջական հայրենիքը գոյություն ունենալ չի կարող»:
«Փոքր ազգերը պարտադրորեն ավելի հայրենասեր պիտ լինեն, քան մեծերը, մենք՝ ավելի, քան բոլորը»:
«Բարոյական ուժն օգնում է փոքր ազգերի գոյությանը: Այն օգնում է նաև հայերին անհավասար կռվում: Այն տանում է հաջողության, ուժեղ թշնամու դեմ թույլերի հաղթանակի»:
«Այն օրից, ընթերցող, երբ հայը վախենալ սկսեց մահից, այն օրից օտարը թագավորեց Հայաստանում»:
«Իմ անունը պայքար է, իմ վերջը՝ հաղթանակը»:
«Ես քո կենդանի սուրն եմ Հայրենիք, որը պետք է հաղթանակ բերի քեզ»:
«Մի ժողովուրդ, որն իրեն պետք եղած ուժն իրենից դուրս է փնտրում, կուրորեն իր պարտությունն ու անկումն է նախապատրաստում»։
«Հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ և կործանվում դրա բացակայությունից: Մեր ազգն առանց հայրենասիրության՝ ինչպես մարմինն առանց հոգի»:
«Պիտ պարտվի, պիտ մեռնի կեղծիքը մեր կյանքում, որ ապրի մեր ժողովուրդը»:
«Բարոյական ուժն է գոտեպնդում փոքր ժողովուրդներին ու բանակներին անհավասար կռվում. նա է դեպի հաջողություն ու հաղթանակ առաջնորդում թվապես թույլերին՝ մեծ, մեծամեծ հակառակորդների դեմ»։
«Աշխատիր առյուծի հետք թողնել ցեղիդ պատմության մեջ և բնավ մի մտածիր այն մասին, թե մի օր աղվեսը կարող է ապականություն փռել թողածդ հետքի վրա»։
«Հայը պատճառ չունի կուսակցականանալու. հայը կուսակցականանալու նաև իրավունք չունի»:
«Չի կարելի լինել միաժամանակ վատ մարդ ու լավ հայ, հնարավոր չէ լինել
անկատար մարդ, բայց կատարյալ հայ»:
«Մեկ ազգ՝ մեկ ընտանիք: Ժողովրդի մեջ չի կարող լինել պառակտում և դու իրավունք չունես լինել ներքուստ պառակտված»: