Հայերեն   English   Русский  

​ԻՊ-ի ահաբեկիչները կարող են ահաբեկչություններ կազմակերպել Եվրոպայի լողափներում


  
դիտումներ: 812

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը նոր ահաբեկչություններ է կազմակերպում Ֆրանսիայի, Իտալիայի և Իսպանիայի լողափներում: Այդ մասին հայտնում են ԶԼՄ-ները՝ հղում անելով Գերմանիայի և Իտալիայի հատուկ ծառայություններին: Գրում է Russian.rt.com-ը:

«Փաստաթղթում հիշատակված ծայրահեղականները, ենթադրաբար, ծագումով Սենեգալից են և իրենց մասին հայտարարում են որպես Նիգերիայում գործող «Բոկո Հարամ» խմբավորման մասնակիցներ: Նախորդ տարի կազմակերպությունը միացել էր ԻՊ-ին», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է եվրոպական ԶԼՄ-ների տարածած հաղորդագրությունը:

Ծայրահեղականները պլանավորում են ահաբեկչություններ կազմակերպել առևտրականների տեսքով, որոնք իրենց հետ լողափ ապրանքներից բացի նաև զենք և պայթուցիկ սարքեր կտեղափոխեն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: