Հայերեն   English   Русский  

Հունաստանում վառվեց Ռիոյի Օլիմպիական խաղերի կրակը


  
դիտումներ: 626

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակի վառման պաշտոնական արարողությունը կայացավ հունական Օլիմպիա ավանում` Հերայի տաճարում:

Ավանդույթի համաձայն, կրակը վառեցին տաճարի քրմուհիների դերը կատարող դերասանները: Այս տարի ևս գլխավոր քրմուհու դերը կատարում էր հույն դերասանուհի Կատարինե Լեհուն: Վերջինս, ըստ հին հունական Օլիմպիական խաղերին բնորոշ արարողակարգով, «խնդրում է» աստվածներին մարդկանց ուղարկել օլիմպիական կրակը: Խաղերի կրակը վառվում է հատուկ հայելիների միջոցով:

Ռիո-2016-ի առաջին ջահակիրը մարմնամարզիկ Էլեֆտերիոս Պետրունիասըն է: Նրան հաջորդում է բրազիլացի վոլեյբոլիստ, Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Ջիովանե Գավիոն:

Այժմ Օլիմպիական խաղերի կրակը Հունաստանում կմնա մոտ մեկ շաբաթ և ապրիլի 27-ին օդանավով կհասնի Բրազիլիայի մայրաքաղաք՝ նախագահի նստավայր, որտեղից էլ մայիսի 3-ից կսկսվի կրակի փոխանցումավազքը:

Օլիմպիական խաղերի կրակը՝ փոխանցումավազքի 95 օրերի ընթացքում կանցնի 329 քաղաքով, 10.000 մղոն օդով և 20.000 կմ ցամաքով: Փոխանցումավազքին կմասնակցեն 12.000 մարդ:

Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին: Օգոստոսի 5-ից 21-ը`17 օրերի ընթացքում աշխարհի 206 երկներից մոտ 10,500 մարզիկներ կմրցեն 306 մեդալների հավաքածուների համար: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջաններում` Կոպակաբանայում, Մարականայում, Դեոդորոյում և Բարայում գտնվող 33 կառույցներում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: