Հայերեն   English   Русский  

Էշթոն Կատչերն ու Միլա Կունիսը ծնող են դարձել


  
դիտումներ: 1015

Ամերիկյան աստղային զույգն աղջիկ ունի: Երեխան լույս աշխարհ է եկել Cedars-Sinai Medical Center կլինիկայում, որը Լոս-Անջելեսի լավագույններից է համարվում, հաղորդում է TMZ-ն:

Զույգը կլինիկա է ընդունբվել սեպտեմբեևրի 30-ին, առավոտյան 6-ի մոտ, իսկ երեկոյան լույս աշխարհ է եկել նրանց առաջին, համատեղ բալիկը:

Զույգը սկսել է հանդիպել 2012-ին: Նրանք փորձում էին չհրապարակել իրենց հարաբերությունները: Ավելի վաղ տեղեկություն կար, որ նրանք պատրաստվում են հարսանիք անել, սակայն նրանց ներկայացուցիչներն այդ լուրը չհաստատեցին:

Անցած տարվա վերջին Կատչերը պաշտոնապես ամուսնալուծվեց 51-ամյա հոլիվուդյան աստղ Դեմի Մուրից` 6 տարվա համատեղ կյանքից հետո: Ամուսնալուծությունը տևեց մոտ 2 տարի: ԶԼՄ-ների տեղեկացմամբ , ձգձգումը պայմանավորված էր նախկին զույգի ` համատեղ կարողության բաժանման հետ կապված տարաձայնությունների հետ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: