Հայերեն   English   Русский  

​ԱՄՆ-ում ընթացող նախնական ընտրությունների շրջանակներում Դոնալդ Թրամփը 5 նահանգներում հաղթանակ է գրանցել


  
դիտումներ: 440

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունից առաջադրված թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը 5 նահանգներում հաղթանակ է գրանցել, որտեղ նախնական ընտրություններ են ընթացել:

Ամերիկյան ԶԼՄ-ների փոխանցմամբ` Թրամփը հաղթանակ է գրանցել Կոնեկտիկուտ, Դելավեր, Մերիլենդ, Փենսիլվանիա և Ռոդ Այլենդ նահանգներում: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը, նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը ևս նախնական ընտրությունների շրջանակներում հաղթանակ է գրանցել Մերիլենդում: Դեմոկրատական կուսակցության փրայմերիզները ևս ընթացել են 5 նահանգներում, սակայն դեռևս հայտնի չէ, թե ով է հաղթանակ գրանցել մյուս 4 նահագներում Հիլարի Քլինթոնը, թե նրա մրցակից Բեռնի Սանդերսը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: