Հայերեն   English   Русский  

Իսպանիայում կրկին ընտրություններ կանցկացվեն


  
դիտումներ: 544

Դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո կոալիցիոն կառավարություն կազմելու բոլոր փորձերի ձախողման հետևանքով Իսպանիայում կրկին ընտրություններ կանցկացվեն:

Կոալիցիա ձևավորելու շուրջ համաձայնության հասնելու վերջին փորձը տեղի են ունեցել երեքշաբթի օրը թագավոր Ֆիլիպ VI-ի միջնորդությամբ, սակայն կուսակցությունների առաջնորդներին այդպես էլ չի հաջողվել ընդահուր հայտարարի գալ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերին տեղի ունեցած ընտրությունների արդյուքնում Իսպանիայի խորհրդարանում խախտվեց երկար ժամանակ պահպանված երկկուսակցական համակարգը: Վարչապետ Մարիանո Ռախոյի գլխավորած Ժողովրդական կուսակցությանը և Պեդրո Սանչեսի Սոցիալիստական կուսակցությանը միացան երկու նոր քաղաքական ուժեր: Վերջիններիս հաջողությունը պայմանավորված է երկրում տիրող տնտեսական անկայուն վիճակից և կոռուպցիայից քաղաքացիների ունեցած դժգոհություններով:

Իսպանիայում հաջորդ ընտրությունները տեղի կունենան հունիսի 26-ին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: