Հայերեն   English   Русский  

Վե՛ր ընգեք ձեր տեղը և ձեր խնդիրները լուծեք բացառապես քաղաքական բանավեճի բարոյական շրջանակներում. Նաիրա Զոհրաբյան


  
դիտումներ: 2437

Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը բացարձակ անբարոյական է համարում քաղաքական ուժերի կողմից առաջին գծում զոհված զինվորների արյունը շահարկելը:

«Որևէ մեկը, որևէ քաղաքական ուժ կամ գործիչ իրավունք չունի իր ճղճիմ անձնական բոնուսները հավաքելու համար, իր էլեկտորատի շահերը սպասարկելու համար շահարման առարկա դարձնել բանակում զոհված զինվորների արյունը: Դա անբարոյական է զոհվածների և նրանց հարազատների հանդեպ: Նրանց ծնողները մեզնից որևէ մեկին իրավունք չեն տվել էստեղ քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար շահարկել զինվորների արյունը: Վե՛ր ընգեք ձեր տեղը և ձեր խնդիրները լուծեք բացառապես քաղաքական բանավեճի բարոյական շրջանակներում»,-ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ նշեց Զոհրաբյանը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե իրենք են հավակնում լինել ժողովրդի վստահությունը վայելող միակ ընդդիմադիր ուժեը, Զոհրաբյանը նշեց.

«Երեք օր է, ինչ-որ քաղաքական ընդդիմադիր ուժեր վիճարկում են,թե ով է իրական ընդդիմությունը՝ մեկը հերոսական առկախումներով, մեկը ընդդիմադիր մուրաբաների ու պրոտեզների մասին ճառեր ասելով: Կաստինգ է սկսվել, թե ով է իսկական ընդդիմությունը: Հանգիստ եղեք, ժողովուրդը մեզնից ու ձեզնից լավ գիտի բոլորի արժեքը, գիտի նաև շատերի իրական բազարի գինը ընդդիմադիր դաշտում գործելու, որից էն կողմ եթե անցան, հայտնի ձևեր կգործեն, այնպես որ պետք չէ Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել ու վիճարկել, թե ձեզնից ով է իրական ընդդիմությունը»,-հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: