Հայերեն   English   Русский  

Երեխաներս ամաչում էին դասընկերներին տուն հրավիրել…


  
դիտումներ: 495

Այսօր, խարխուլ և խոնավ խրճիթում, ավելի քան 27 տարի բնակվող բազմանդամ ևս մեկ ընտանիքի երազանք իրականացավ:

«Շիրակ կենտրոնը», CARD կազմակերպության կողմից տրամադրված նպատակային դրամաշնորհի միջոցներով գնեց նորակառույց, կահավորված 3 սենյականոց բնակարան և նվիրեց Դիլանյանների բազմանդամ ընտանիքին: Վաղն արդեն նրանց դոմիկը կքանդվի, իսկ քանդոցքից առաջացած փայտն էլ, որպես ձմռան վառելափայտ կբաժանվի անօթևան ընտանիքներին: Դոմիկից մաքրված տարածքն էլ կհանձնվի քաղաքապետարանին՝ կառուցապատման նպատակով: Բնակարանը նվիրելու ընթացքում, ընտանիքի մայրը ուրախության արցունքներն աչքերին ասեց, թե. «Երեխաներս ամաչում էին դասընկերներին տուն հրավիրել…»: Անօթևան ընտանիքին բնակարան նվիրելու մասին առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստած տեսանյութում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: