Հայերեն   English   Русский  

Քեմերոն Դիասը կիսվել է ամուսնական կյանքի մասին իր մտքերով


  
դիտումներ: 948

Մայիսի 5-ին՝ հինգշաբթի օրը, Քեմերոն Դիասը հանրության հետ կիսվել է ամուսնական կյանքի մասին իր մտքերով:

Երբ դերասանուհուն հարցնում են՝ ի՞նչն է ամենալավ բանը, որ կարող է պատահել ամուսնական կյանքում, նա մշտապես պատասխանում է՝ դա ինքդ քեզ նորովի բացահայտելու հնարավորությունն է: Դերասանուհու խոսքով ամուսնական կյանքում նա իր մեջ բացահայտել է այնպիսի հատկանիշներ, որոնց մասին մինչ այդ պատկերացում չուներ: 43-ամյա դերասանուհին շնորհակալ է ամուսնուն իրեն իր իսկ բնավորության գծերը ցույց տալու համար: Դիասը կատակել է՝ ասելով, որ այս նույն պատասխանը տալիս է այն հարցին, թե ո՞րն է ամուսնական կյանքի ամենաբացասական կողմը: Բանն այն է, որ համատեղ կյանքի ընթացքում դուք բացահայտում եք ձեր մեջ այն հատկանիշները, որոնց մասին կնախընտրեիք չիմանալ: Դերասանուհին կարծում է՝ կարելի է շատ երկար ապրել, եթե կողակցիդ հետ երջանիկ ես զգում: Դիասը կարևորել է այն փաստը, որ ամուսնական կյանքում ամուր հարաբերություններ կառուցելու համար անհրաժեշտ է հասունանալ և բարձրունքների հասնել սիրելիիդ հետ միասին: Դիասը հավելել է՝ այս օրենքն անվերապահորեն գործում է բոլոր տեսակի հարաբերությունների վրա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: