Հայերեն   English   Русский  

Հայր և որդի Բուշերը նախագահական ընտրություններում չեն աջակցելու իրենց կուսակցության թեկնածուին


  
դիտումներ: 526

Ոչ Ջորջ Բուշը, ոչ նրա որդի Ջորջ Բուշ կրտսերը, որոնք հանրապետական կուսակցությունից ընտրված միակ կենդանի նախկին նախագահներն են, նոր նախագահական ընտրություններում չեն աջակցելու իրենց կուսակցության թեկնածուին՝ Դոնալդ Թրամփին:

Երկու նախկին նախագահների խոսնակը The Guardian-ին ասել է, որ նրանք չեն մասնակցելու 2016 ընտրություններին: Կրտսեր Բուշի մամուլի քարտուղար Ֆրեդի Ֆորդը ասել է The Guardian-ին. «Նախագահ Ջորջ Բուշը չի ծրագրում մասնակցել կամ մեկնաբանել նախագահական քարոզարշավը»:

Ավագ Բուշի մամուլի քարտուղար Ջիմ Մաքգրաթը իր հերթին նշել է. « 91-ամյա նախագահ Բուշը վաղուց հեռացել է քաղաքականությունից: Նա, բնականաբար, երբեմն աջակցել է կրտսեր Բուշին, բայց այդ դեպքերը բացառություններ են»:

Հանրապետական կուսակցության շատ այլ գործիչներ ևս լվացել են իրենց ձեռքերն առաջիկա ընտրություններից, հաշտվելով այն մտքին, որ նախագահական ընտրություններում իրենց կուսակցությունը ներկայացնելու է դեմագոգ հեռուսաշուի աստղը:

Թեև ոմանք, օրինակ, Նևադայի և Նեբրասկայի սենատորները հստակ ասել են, որ չեն քվեարկելու հանրապետական Թրամփի օգտին, մյուսները, ինչպիսիք են Նոր Հեմփշիրի և Օհայոյի սենատորները, ասել են, որ քվեարկելու կուսակցության թեկնածուի օգտին, չնայած որ չեն աջակցում նրան:

Նախկին երկու նախագահների որոշումը ավելի անձնական է՝ կապված Ջեֆ Բուշի անհաջող թեկնածության հետ: Հիշեցնենք, որ Ֆլորիդայի նախկին նահանգապետը, որը ավագ Բուշի որդին է, Թրամփի քարոզարշավի ընթացքում բազմիցս քննադատության է ենթարկվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: