Ի ՞նչ պատճառով է ամերիկացիների կեսը պատրաստ քվեարկել Դոնալդ Թրամփի օգտին
Այդ մասին վկայում են Reuters լրատվական գործակալության և Ipsos միջազգային սոցիոլոգիական կենտրոնի կողմից անցկացրած հարցման արդյունքները:
Այսպիսով հարցվածների գրեթե 47%-ը, որոնք պատասխանել են, որ մտադիր են քվեարկել Դոնալդ Թրամփի օգտին, նման քայլի դիմում են, քանի որ չեն ցանկանում, որպեսզի երկիրը ղեկավարի դեմոկրատ Քլինթոնը:
Իսկ հարցվածների 43%-ը պատասխանել է, որ մտադիր է Թրամփի օգտին քվեարկել այն պատճառով, որ կիսում է այդ թեկնածուի քաղաքական հայացքները: Հարցվածների 6%-ը հայտնել է, որ մտադիր է Դոնալդ Թրամփի օգտին քվեարկել, քանի որ հավանության է արժանացնում Թրամփին որպես անհատ:
Սակայն նույն պատկերն է ստացվում նաև ԱՄՆ-ի նախկին առաջին տիկնոջն ընտրելու դեպքում, քանի որ նրա օգտին քվեարկելու պատրաստակամություն հայտնողների գրեթե կեսը չի ցանկանում, որպեսզի երկրի նախագահ ընտրվի Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը: Եվ հարցվածների միայն 40%-ն է իսկապես պատրաստ քվերակել Քլինթոնի օգտին: