Հայերեն   English   Русский  

ՈՒՂԻՂ. Մեկնարկեց Եվրատեսիլի առաջին կիսաեզրափակիչը. 7-րդը կերգի Իվետա Մուկուչյանը


  
դիտումներ: 1180

Ստոկհոլմի «Գլոբեն» մարզահամերգային համալիրում մեկնարկում է Եվրատեսիլ 2016 երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը:

Այս կիսաեզրափակչում՝ 7-րդ համարի ներքո հանդես կգա նաև Հայաստանը ներկայացնող երգչուհի Իվետա Մուկուչյանը՝ իր LoveWave երգով:

Առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում ելույթ կունենան նաեւ Խորվաթիան, Ֆինլանդիան, Մոլդովան, Հունաստանը, Հունգարիան, Ռուսաստանը, Նիդերլանդները, Սան Մարինոն, Ադրբեջանը, Կիպրոսը, Մալթան, Բոսնիա և Հերցոգովինան, Էստոնիան, Չեխիան, Մոնտենեգրոն, Իսլանդիան, Ավստրիան, Շվեդիան, Ֆրանսիան և Իսպանիան:

Այս տարի «Եվրատեսիլ»-ին կմասնակցեն 43 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի այս տարվա կարգախոսն է Come together (Միավորվենք):





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: