Այսօր լրագրող Ռոբերտ Մավիսակալյանի ծննդյան օրն է
1971-1998 թթ հայկական հեռուստատեսությունում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ՝ խմբագիր, բաժնի վարիչ, գիտահանրամատչելի հաղորդումների գլխավոր խմբագիր, «Լրաբեր» տեղեկատվական ծրագրի ղեկավար: Եղել է հեռուստառադիոպետկոմի նախագահի տեղակալը, «Հայաստան 1» և «Նորք» հեռուստաընկերությունների տնօրենը: Հեղինակել և վարել է այնպիսի հաղորդումներ, ինչպիսիք են՝ «Հինգշաբթի», «15 օր», «Հարցեր», «6-րդ ստուդիա» և այլն:
1979 թ-ից եղել է Հայաստանի Ժուրնալիստների միության անդամ: 1987 թ. «Հայ ժողովրդի պատմությունը» հեռուստանախագծի համար արժանացել է ՀԽՍՀ Պետական մրցանակի: Թղթակցել է «Ավանգարդ», «Երեկոյան Երևան», «Հայաստանի Հանրապետություն» պարբերականներին: 1998 թ-ից աշխատել է «Արմենիա» հեռուստատեսությունում, վարել է «Երեկո Շոուն Ռոբերտ Մավիսակալյանի հետ», «Ժամը» լրատվականի վերլուծական թողարկումը, «Թեժ գիծ» քաղաքական հաղորդումը:
1990 թ. մեկնել է ԱՄՆ-ի Ատլանտա քաղաք՝ «CNN» հեռուստաընկերության կենտրոնակայանում վերապատրաստվելու համար: 1991 թվականից եղել է Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության և Թեքեյան մշակութային միության անդամ: Թարգմանել է մի շարք գրքեր:
Մահացել է 2003 թ. հոկտեմբերի 31-ին Երևանում, ծանր հիվանդությունից հետո:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ