Հայերեն   English   Русский  

​Բիլ Քլինթոնի նախկին սիրուհին Հիլարի Քլինթոնին ահաբեկչուհի է անվանել


  
դիտումներ: 783

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ երկար տարիներ աշխատած այժմ արդեն նախկին փաստաբան Դոլի Կայլը Քլինթոնների ընտանիքի մասին որոշ գաղտնիքներ է բացահայտել: Գրում է Russian.rt.com-ը:

Կայլը վերջերս տված հարցազրույցի շրջանակներում հայտարարել է, որ Բիլ Քլինթոնը մի անգամ խոստովանել է իրեն, որ սեքսով է զբաղվել ավելի քան 2 հազար կանանց հետ և կախվածություն ունի սեքսից:

«Ինչ վերաբերում է Հիլարիին, ապա նա ահաբեկչուհի է: Այո, դուք կարող եք տեսնել ահաբեկչություն բառի սահմանումը՝ քաղաքական նպատակներով բռնության և սպառնալիքի կիրառում: Նա պարբերաբար վախեցնում էր Բիլի նախկին սիրուհիներին և այժմ նրանք այնքան ահաբեկված են, որ երբեք չեն պատմի ճշմարտությունը», - Breitbart պարբերականը մեջբերում է Կայլի խոսքերը:

Դոլի Կայլիի և Քլինթոնների ընտանիքները համագործակցել են ավելի քան 30 տարի: 1970-ական թթ. Կայլիի եղբայրը Քլինթոնի համախոհն է եղել՝ օգնելով Բիլին առաջ գնալ քաղաքականության մեջ: Նրա խոսքով՝ դպրոցն 1960-ական թթ. ավարտելուց հետո նա 1970-1991թթ. արտաամուսնական կապ է ունեցել Բիլ Քլինթոնի հետ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: