Հայերեն   English   Русский  

Բեռլինում Թուրքիայի դեսպանատան շենքը զարդարել է Հիտլերի կերպարով Էրդողանի դիմանկարը


  
դիտումներ: 845

Բեռլինում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա ակտիվիստները պատկերել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` Ադոլֆ Հիտլերի կերպարով: Այս մասին գրում է «The Independent»-ը:

Ըստ պարբերականի՝ նկարիչները Թուրքիայի նախագահի դիմանկարի վրա նկարել են Հիտլերին բնորոշ բեղեր և նացիստական ժապավեն: Ընդ որում՝ դեսպանատան շենքի վրա հայտնվել է գրություն. «Նա վերադարձել է»: Պատկերը պատի վրա հեռարձակվել է պրոյեկտորի միջոցով:

Լրագրողները պարզել են, որ դիմանկարի հեղինակները ակտիվիստների գերմանական «Pixel Helper» խմբի նկարիչներն են: Իրենց ակցիայի միջոցով նկարիչները ցանկացել են դժգոհություն հայտնել վերջերս Թուրքիայում երկու լրագրողների ազատազրկման առնչությամբ:

«Մենք՝ գերմանացիներս, գիտենք՝ ինչ է տեղի ունենում բռնապետության վաղ փուլերում: Վաղ նացիստական ռեժիմի և Էրդողանի Թուրքիայի նմանությունը ներկայումս վախեցնում է»,- հայտարարել է խմբի անդամ Օլիվեր Բիենկովսկին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: