Հայերեն   English   Русский  

Օբաման և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել


  
դիտումներ: 530

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են իրավիճակը Սիրիայում և պայքարը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։ Այս մասին հայտնում են Սպիտակ տնից:

«Երկու առաջնորդները քննարկել են Սիրիայի իրավիճակը և համաձայնել են Թուրքիայում, Եվրոպայում ու դրա սահմաններից դուրս ԻՊ խմբավորմանը դիմակայելու անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրությունում։

Սպիտակ տունը հայտնում է, որ Օբաման «ընդգծել է հրադադարի ռեժիմի պահպանման և Սիրիայում իշխանության քաղաքական փոխանցման վերաբերյալ բանակցություններում առաջընթացի ձեռքբերման գործում միջազգային համագործակցության կարևորությունը»։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: