Հայերեն   English   Русский  

Երկուական ոսկե և բրոնզե մեդալ ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությունում


  
դիտումներ: 1300

Նյու Ջերսիում (ԱՄՆ) անցկացվող բանակայինների հունահռոմեական ոճի
ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի երկու ներկայացուցիչ դարձավ չեմպիոն:

Գևորգ Սահակյանը (66 կգ) և Կարապատ Չալյանը (75 կգ) արժանացան ոսկե մեդալների:
Սահակյանը եզրափակչում հաղթեց ամերիկացի Բրիք Սադորիսին:
Չալյանն էլ վճռական գոտեմարտում առավելության հասավ ամերիկացի Ջոն Անդերսոնի նկատմամբ:

59 կգ քաշային Ռոբերտ Կիրակոսյանն ու 71 կգ քաշային Ռաֆայել Ալեքսանյանը բավարարվեցին բրոնզե մեդալով:

Առաջնության վերջին օրը կարողությունները կփորձի 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: