Ավստրալիայում փողոցում կենգուրուները կռվել են, տեսանյութ
դիտումներ: 1105
Ոչ ոք չի կարող ասել, թե ինչու համար ավստրալիական գավառական մի քաղաքի փողոցի մեջտեղում երկու կենգուրուներ սկսեցին կռվել: Քաղաքական վե՞ճ, կրոնակա՞ն, մեկը տարել է մյուսի ընկերուհո՞ւն: Հայտնի չէ, սակայն դիտել այս երկու կենդանիների կռիվը շատ հետաքրքիր է և սարսափազդու: Այս կռվողները ցանկացած սպորտսմենի կտապալեն, հաղորդում է Mirror-ը:
Հրապարակված տեսանյութում երևում է երկու կենգուրուների կռիվը, որոնք կարծես թե տիրապետում են ռազմական արվեստին և բավականին ագրեսիվ են: Այնպես որ հարկավոր է զգուշանալ կենգուրուների կռվելուց:
Սեպտեմբերի 30-ին հրապարակված տեսանյութը արդեն զվարճացրել է 54 հազար մարդու: