Հայերեն   English   Русский  

Հրաձիգներն ավարտեցին ելույթներն աշխարհի գավաթի խաղարկությունում


  
դիտումներ: 718

Հրաձգության Հայաստանի հավաքականի անդամները՝ Հրաչ Բաբայանը, Քրիստիան և Իրինա(Աղաջանյան) Լաուերները, ավարտեցին ելույթներն աշխարհի գավաթի խաղարկությունում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Գերմանիայի Մյունխեն քաղաքում ավարտվեց հրաձգության աշխարհի գավաթի խաղարկությունը՝ հրացան և ատրճանակ ձևերից:

Հրաչ Բաբայանը և Քրիստիան Լաուերը մասնկցեցին 50մ, փոքր տրամաչափի հրացան, 3 դիրքից տղամարդկանց վարժությանը: Հիմնական վարժության մասնակից 70 մարզիներից Հրաչիկ Բաբայանը 1160 միավորով գրավել է 56-րդ տեղը, իսկ Քրիստիան Լաուերը 1157 միավորով 63-րդ տեղը:

Նրանք նախօրեին հաղթահարել էին որակավորման փուլի արգելքը: Որակավորման 1-ին խմբում հանդես եկող 54 մրցակցից` Հրաչ Բաբայանը 1167 միավորով գրավել էր 15-րդ տեղը: Քրիստիան Լաուերը որակավորման 2-րդ խմբում խոցել էր 1154 միավոր և գրավել 33-րդ տեղը:

Աշխարհի գավաթում Հայաստանը ներկայացնում էին՝ Հրաչ Բաբայանը, Քրիստիան և Իրինա(Աղաջանյան) Լաուերները, ավագ մարզիչ՝ Անդրանիկ Այվազյանի գլխավորությամբ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: